Փշաքաղվեցի տեր Աստված, այն ինչ արեց գիշերը Հայկ Մարությանը կապշեցնի Ձեզ ..կիսվեք թող բոլորը համոզվեն, որ նա…



Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։  Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:


Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել է սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվեց ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *