Րոպեներ առաջ, պաշտոնական որոշում, հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը..կիսվեք թող հայ ազգը տեսնի, որ բոլորը հերթով պատժվելու են



NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 15-ին, բավարերել է ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանի նկատմամբ:


Ավելի վաղ ՀՔԾ-ից NEWS.am–ին հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *