«Պարոն Փաշինյան ջան, էդ մեր տատիկ-պապիկները կշտացե՞լ են, որ 124 մլն-ով…..տեսեք ինչ օրն է գցում Փաշինյանին Շարմազանովը…նա առաջիկա ժամերին պատրաստվում է…




ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրվան, որը նշելու համար Կառավարությունը հատկացրել է 124 մլն դրամ, նկատեց՝ Հայաստանում բոլոր հարցերը լուծվել են, հիմա էլ քյաբաբ, խորոված, խաշով՝ 124 մլն-ով Քաղաքացու օր են նշում։

«Այդ նույն Փաշինյա՞նը չէր, որ Ազգային ժողովում, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, սրտաճմլիկ բառեր էր ասում, թե մեր տատիկ-պապիկները «նիսյաներ» ունեն, էս կառավարությունն արդյունավետ չի ծախսում։

Բա հիմա, պարոն Փաշինյան ջան, էդ մեր տատիկ-պապիկները կշտացե՞լ են, որ 124 մլն-ով Քաղաքացու օր ես նշում, «պռազդնիկներ» է, որ անում ես։ Բա այդ 124 մլն դրամը տատիկ-պապիկների «նիսյաները» փակելու վրա ծախսեին, տային ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին, մանկատներին, ծերանոցներին։ Փաշինյանն էր լացացնում Ազգային ժողովում, երբ պատգամավոր էր, այսքան շուտ մոռացա՞վ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով նոր իշխանությունների կառավարման մեկ տարվան, Է. Շարմազանովը նշեց, որ այն սուտ խոստումների և սին սպասումների տարի էր։ «Փաշինյանն ասում էր՝ հես ա 800 մլն դոլարով բյուջեն լցնելու ենք, հիմա լցվե՞լ է, տեսե՞լ եք»,- շեշտեց Շարմազանովը։ Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *