Ժամեր առաջ, արտակարգ դեպք Երևանում, տեսեք ինչ օրն են գցել Տարոն Մարգարյանին պատկանող «գոլդ» համարանիշներով Toyota-ն


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի Վ. Անտառային փողոցի բնակիչ՝ 27-ամյա Տարոն Մարգարյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 20։30-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում փորձել են բացել իրեն պատկանող Toyota մակնիշի 88 TP 888 համարանիշի ավտոմեքենայի դուռը։ Նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել են ավտոմեքենայի փականը և փորձել են գողություն կատարել կամ ավտոմեքենան փախցնել։ Տ. Մարգարյանը ոստիկաններին հայտնել է նաև, որ գողը կամ գողերը իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Մարգարյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության բնակիչների իրավունքների պաշտպանության բաժնի պետ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/11/13/1109983/


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *