Հայտնի էքստրասենսի ՑՆՑՈՂ ու շոկային գուշակությունը Հայաստանի համար… 2019 թվականին մեր երկրում լինելու է նոր…




Յոգ Վահան Մելիք-Փարսադանյանի գուշակությամբ Հայաստանի համար 2019 թվականը շատ լավ տարի է լինելու։ Armdaily.am-ի հետ զրույցում նա նշեց․«Մենք արդեն մտել ենք այդ լավ տարվա մեջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը: Եվ նույն լավ և ուժեղ էներգիայով էլ տարին կշարունակվի Հայաստանի համար»: Ժամանակակից աշխարհում ամենից կարևոր դերը խաղում է գիտությունը.«Գիտության զարգացում, նոր արտադրամասերի և զենքերի ստեղծում. Այս ամենը Հայաստանում անպայման լինելու է»: Հին գրականության մեջ կարդում ենք այն պատմությունը, որ արևելյան մի փոքրիկ երկիր կգրավի աշխարհը և կսկսի Բարու թագավորությունը. «Եվ մեր հակառակորդ ուժերը գիտեն, որ այդ պետությունը Հայաստանն է: Հայկական լեռնաշխարհը պատահական տարածք չէ: Մեր հայկական լեռներ՝ Արարատը, Արագածը և Աժդահակը, եթե միացնենք իրար, կտեսնենք, որ այն ունի հավասարասրուն եռանկյունու տեսք, որի մեջտեղում Էրեբունին է, որը նույնպես ունի հավասարասրուն եռանկյունու տեսք, և նրա ամեն մի անկյունը պարունակում է մի տարերքի ձևը՝ հող, ջուր, կրակ: Մեջտեղում հուր կրակն է»: Փարսադանյանի խոսքերով այն պետությունները, որոնք կփորձեեն վնասել Հայաստանին անպայման պատժի են ենթարկվելու: Փարսադանյանի պնդմամբ 2019-ին ամբողջ աշխարհում սպասվում են գլոբալ փոփոխություններ. «Երկրագնդի առանցքը հոլի առանցքի նման պտույտ է կատարում կենդանակերպերի նկատմամբ և այդ պտույտը տևում է մոտավորապես 26 հազար տարի ու կոչվում է Պրեցեսիս: Իրականում պրեցեսիան հետևանք է և ոչ պատճառ ան բանի ինչ տեղի է ունենում: 26 հազար տարին ըստ վեդաների բաժանվում է 4 ժամանակահատվածի, որանք կոչվում են յուգաներ: Ամեն նոր յուգան իր հետ բերում է էներգետիկ հավասարակշռության նոր վիճակ՝ փոխվում է միջավայրի էներգետիկ հավասարակշռությունը դառնալով սիմետրիկ և ասիմետրիկ, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունենում այդ միջավայրում գտնվող ամեն ինչի վրա: Կալի յուգան ձևավորում է ակտիվ ասիմետրիկ միջավայր, մարդիկ դառնու են ագրեսիվ, չար տգետ և այլն: Սրան հաջորդում է դվապուրան՝ ձևավորվում է սիմետրիկ միջավայր և ցանկացած համակարգ դառնում է ներդաշնակ կայուն ու դրական, ապա սանտին որի ժամանակ ձևավորվում է պասիվ ասիմետրիա՝ ամեն ինչ դառնում է դանդաղկոտ ծանր ու մռայլ, Ապա գալիս է տրետան և նորից ոսկեդար ու նորից կալին»: Յոգը նշում է, որ խոզը ինքնին բարի ու լավ կենդանի է և ամբողջ տարին կնշմարվի լավ իրադարձություններով. «Խոզը ագրեսիվ կենդանի չէ, այդ պատճառով տարին կլինի բարի,նաև հարուստ տարի է սպասվում: Խոզին շատակեր են համարում, բայց դե խեղճ կենդանուն ինչ տալիս են, այդ էլ ուտում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/10694.html?lang=hy&fbclid=IwAR0FEfzA9omI7Yd-l4jrMHZ176U2GVeWn4R6bN03g0_IS0J4IZXAUs_2Gww

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *