Նոր ՑՆՑՈՂ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. պարզվում է Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածը իրականում…ուղղակի կապշեք…



Politik.am-ը գրում է․


ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ քարոզչություն իրականացվեց ու հանրությանը տրամադրեցին նրա դեմ…

Երկրապահ կամավորականները պետք է կամք ունենային հագնելու իրենց համազգեստները և ասելու՝ Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվածը զինվորի բաժին է, բա մենք զինվոր չե՞նք…

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը…

«Մանվել Գրիգորյանի դեմ միակ մեղադրանքն այն է, որ նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ (բացի այդ, Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի հատկանիշներով, խմբ.)…

Մնացածը ինչ կա, գտել են, ցույց են տվել, քարոզչության նյութ դարձրին էմոցիոնալ իրավիճակում, հանրությանը նրա դեմ տրամադրեցին, բայց, իմ տեղեկություններով, փաստարկված է, դա տրված է…

«Երկրապահին» հատուկ գրությամբ՝ ՊՆ-ի անունից և այլն, և որևէ ապօրինի բան չկա»,-ասաց Սամվել Նիկոյանը…

Նրա խոսքով՝ շատ անհասկանալի կլիներ, եթե Մանվել Գրիգորյանի կամ «Երկրապահի» պահեստում ջութակ պահեին կամ նոտաներ…

«Ես կուզեի, որ երկրապահներն իրենց մեջ կամք գտնեին, ասեին՝ դա զինվորի բաժին է, բա մենք զինվոր չե՞նք, ապրիլի 1-ին «Երկրապահը» 2500 հոգով արդեն խրամատում է եղել, բա ինչո՞վ են սնվել…

Աստված ոչ անի, վաղը մյուս օրը կրկին պատերազմ լինի, նրանք էլի գնալու են իրենց պարագաներն ունենան, հագուստը, սնունդը, նրանք պարբերաբար գնում են ճամբարներ և այլն: Բա «Երկրապահն» իր պահեստում դա պետք է ունենա»,-ասաց ԱԺ պատգամավորը…

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են միայն Մանվել Գրիգորյանին պահում կալանքի տակ, Սամվել Նիկոյանն ասաց, որ եթե որևէ մեկը կարծում է, թե հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է.․․

«Դա Արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված։ Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում և ոչնչացնում»,- ասաց նա․․․

ԱԺ պատգամավորի խոսքով՝ միայն Մանվել Գրիգորյանի չէ, զինվորականների ապրած մի օրը նրանց հայհոյողները տասը կյանք ապրեն, նրանց մի օրի արժեքը չեն կարող ունենալ․․․

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,

պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով․․․

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *