Միայն տեսնեք, թե ինչ մեքենա է վարում ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (Աննա Հակոբյանի եղբայրը) և որքան արժե այն (լուսանկարներ)


ArmDaily.am-ը նոր շարք է սկսել՝ #Չորնի_բումեր, որի շրջանակներում կբացահայտենք պաշտոնյաների մեքենաները։ Մեր շարքի առաջին հերոսը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է։  Հակոբյանը մեքենա սկսել է վարել 2005 թ-ից: Առաջին մեքենան եղել է  «VAZ 2106», որից հետո 2009-ից վարել է «ISUZU  Amigo» ավտոմեքենա, այն վաճառել է ու գնել «ISUZU AXIOM» ավտոմեքենա, այնուհետև կրկին վարել է «ISUZU  Amigo», հետո՝ «BMW X5», իսկ այժմ վարում է 2010թ-ի արտադրության «Hyundayi Sonata» մակնիշի ավտոմեքենա: Մեքենայի շուկայական գինը 6500-8000$ դոլար է, Հակոբյանն այն ձեռք է բերել 7000$-ով:  Մեքենան վարում է Ազգային ժողովի կողմից տրամադրված 055 HH 11 համարանիշերով:  Վթարների ենթարկվել է, բայց դրանք եղել են հիմնականում ոչ իր մեղքով ու թեթև: Տուգանքներ հազվադեպ, բայց վճարում է, առավելագույն տուգանքի չափը եղել է 19,500 դրամ:  Հակոբյանը նախընտրելի մեքենայի մակնիշ չունի, բայց կարևորում է մեքենայի ամուր լինելն ու ինչպես ասում են՝ մեքենան ծառայի տիրոջը, այլ ոչ հակառակը: Մեքենան առայժմ փոխելու ցանկություն չունի:


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *